24.11.2017 10:00

ՈւԵՖԱ-ի նախագահը դեմ է տեսակրկնությունների կիրառմանն ԱԱ-2018-ում

ՈւԵՖԱ-ի նախագահը դեմ է տեսակրկնությունների կիրառմանն ԱԱ-2018-ում

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դեմ է աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ մրցավարների օգնության համար տեսակրկնությունների համակարգի կիրառմանը:

Այդ մասին հաղորդում է La Repubblica-ն:

Չեֆերինը կարծում է, որ մրցավարը պետք է ամեն դեպքում մնա մրցավար:

«Չափազանց շուտ է տեսակրկնությունների համակարգը կիրառել աշխարհի առաջնությունում: Գիտեմ, որ վաղ թե ուշ այն կկիրառվի, բայց այս առումով մի փոքր պահպանողական եմ: Մրցավարը ամեն դեպքում պետք մնա մրցավար:  Դա նույնն է, եթե խաղը սպասարկի ռոբոտը»,- ասել է Չեֆերինը:

Ավելի վաղ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ ՈՒԵՖԱ-ն դեռ մրցավարների օգնության համար տեսակրկնությունների կիրառման ծրագրեր չունի: