24.11.2017 10:15

«Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Ազարին

«Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Ազարին

Լոնդոնի «Չելսին» մտադիր է երկարաձգել թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի պայմանագրի ժամկետը,- տեղեկացնում է «Express»-ը:

Վստահեցվում է, որ անգլիական ակումբը պատրաստվում է բելգիացու պայմանագիրը երկարաձգել մինչև 2023 թվականը:

Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Անձամբ ֆուտբոլիստը նշել է, որ իրեն դուր է գալիս «արքայական ակումբը», սակայն չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը: