24.11.2017 10:30

Վան Գալ. «Էվերտոնից» ինձ հետ ոչ ոք չի կապվել

Վան Գալ. «Էվերտոնից» ինձ հետ ոչ ոք չի կապվել

 «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաղորդել է, թե անգլիական «Էվերտոնը» գլխավորելու առաջարկություն չի ստացել։

«Ոչ, «Էվերտոնից» ինձ հետ ոչ ոք չի կապվել»,- մարզչին է մեջբերում Daily Mail-ը։

Ռոնալդ Կումանին ազատելուց հետո լիվերպուլյան ակումբը դեռ չի կողմնորոշվել նոր գլխավոր մարզչի թեկնածության հարցում։

66-ամյա մասնագետը 18 ամիս առաջ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո որպես մարզիչ չի աշխատել և այդ ժամանակվանից որպես փորձագետ է աշխատում հոլանդական հեռուստատեսությունում։