24.11.2017 11:15

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Տարվա թիմի հավակնորդների անունները

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Տարվա թիմի հավակնորդների անունները

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում սկսվել է քվեարկությունը, որի արդյունքներով կձևավորվի 2017 թվականի խորհրդանշական հավաքականը։ Լավագույնների թիմում հայտնվելու համար հավակնում է 50 ֆուտբոլիստ։
Դարպասապահներ – Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Կեյլոր Նավաս («Ռեալ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Պաշտպաններ – Դանի Ալվեշ, Թոմաս Մենյե (երկուսն էլ ՊՍԺ), Լեոնարդո Բոնուչի («Միլան»), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Դիեգո Գոդին («Ատլետիկո»), Դանիել Կարվախալ, Մարսելո, Սերխիո Ռամոս (բոլորը «Ռեալ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Ջորջո Կյելինի, Ալեքս Սանդրո (երկուսն էլ «Յուվենտուս»), Բենժամեն Մենդի («Մանչեսթեր Սիթի»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Դավինսոն Սանչես («Տոտենհեմ Հոթսպուր»)։

Կիսապաշտպաններ – Էդեն Ազար («Չելսի»), Դելե Ալլի, Կրիստիան Էրիկսեն (երկուսն էլ «Տոտենհեմ Հոթսպուր»), Մարկո Ասենսիո, Իսկո, Կառլոս Կազեմիրո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (բոլորը «Ռեալ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Հենրիխ Մխիթարյան, Պոլ Պոգբա (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Սաուլ Նյիգես («Ատլետիկո»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Ֆաբինյո («Մոնակո»), Կևին Դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ – Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Քարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու (երկուսն էլ «Ռեալ»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Էդինսոն Կավանի, Կիլիան Մբապե, Նեյմար (բոլորը ՊՍԺ), Հարի Քեյն («Տոտենհեմ Հոթսպուր»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես (երկուսն էլ «Բարսելոնա»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա» Դ.), Ռադամել Ֆալկաո («Մոնակո»)։