14.01.2013 13:12

Չավեսի առողջական վիճակը բավարար է. Վենեսուելայի կառավարություն

Չավեսի առողջական վիճակը բավարար է. Վենեսուելայի կառավարություն

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը գնահատվում է որպես բավարար, հաղորդել է երկրի կառավարությունը:

Բժիշկների տեղեկատվության համաձայն, Չավեսը, ով տարել է չարորակ ուռուցքի հեռացման արդեն չորրորդ վիրահատությունը, ապաքինվում է, հաղորդում է Reuters-ը:

Այժմ Չավեսը վերականգնողական բուժում է անցնում Կուբայի մայրաքաղաք Հավանայի կլինիկաներից մեկում: