14.01.2013 13:39

Հայտնի են «Ոսկե Գլոբուսի» 2012թ. մրցանակակիրները

Հայտնի են «Ոսկե Գլոբուսի» 2012թ. մրցանակակիրները

Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) կարծիքով տարվա լավագույն ֆիլմ է դարձել «Գործողություն Արգո» (Операция Арго, Argo) թրիլերը, իսկ նրա ստեղծող Բեն Աֆլեքն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն ռեժիսոր:

Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» (Отверженные, Les Miserables) վեպի համանուն էկրանավորումը հաղթել է մյուզիքլի ժանրում, լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջեսիկա Չեսթեյնը:

HFPA կարծիքով, տղամարդկանց լավագույն դերերը կատարել են Դենիել Դեյ Լյուիսը («Լինքոլն») և Հյու Ջեքմանը («Թշվառները»): Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում հաղթել է Միախել Հանեկեի «Սերը», հաղորդում է Риа-Новости-ն: