24.11.2017 13:27

Մուգաբեին կփոխարինի նրա վաղեմի զինակիցը

Մուգաբեին կփոխարինի նրա վաղեմի զինակիցը

Զիմբաբվեի պատմությունը նոր էջ է բացում. ուրբաթ օրը երկրի նախագահի պաշտոնը պատրաստվում է զբաղեցնել Էմերսոն Մնանգագվան՝ հրաժարական տված նախագահ Ռոբերտ Մուգաբեի վաղեմի զինակիցը:

Մուգաբեն երկիրը ղեկավարել է 37 տարի և մտադիր էր, Մնանգագվային կառավարությունից հեռացնելուց հետո, նախագահի աթոռին նստեցնել իր կնոջը՝ Գրեյսին, որը քառասուն տարով իրենից երիտասարդ է: Սակայն երբ երկրում վերահսկողությունն իրենց ձեռքը վերցրին զինվորականները, իսկ Զիմբաբվեի խորհրդարանն իմպիչմենտի գործընթաց սկսեց, Մուգաբեն իր կամքով հրաժարական տվեց:

Զիմբաբվեն ցնծությամբ է ողջունում նոր ղեկավարին՝ փոփոխությունների հույսով լի: Մինչդեռ 75-ամյա Էմերսոն Մնանգագվան երկրի անկախանալուց ի վեր եղել է Մուգաբեի կողքին: Նրա հետ միասին նա 1980-ական թթ. մասնակցել է Մատաբելեում ժողովրդական ապստամբության ճնշմանը, որի արդյունքում զոհվել են հազարավոր քաղաքացիներ: Մնանգագվան նաև պաշտպանում էր տնտեսական ազգայնականության քաղաքականությունը, որի փոփոխության հույսն ունեն շատ ներդրողներ:

Փոխանցում է euronews-ը: