14.01.2013 13:50

Վրաստանում երկու հայ բանտարկյալներ ազատ են արձակվել համաներմամբ

Վրաստանում երկու հայ բանտարկյալներ ազատ են արձակվել համաներմամբ

Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքի համաձայն հունվարի 13-ին կալանավայրից ազատ են արձակվել Աջարիայի հայ համայնքի գործիչներ Արմեն Գևորգյանն ու Ռուբեն Շեկոյանը: Նրանք դատապարտվել էին 11 տարվա ազատազրկման: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին Վիրահայոց թթեմի մամուլի դիվանից:

Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել է Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝  հոգևոր դասի և  պաշտոնեության հետ միասին: Սրբազան Հայրը եկեղեցում աղոթել և օրհնել է Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: