14.01.2013 13:53

Ձմեռային արձակուրդներն ավարտվեցին. Այսօրվանից դպրոցները վերսկսում են դասերը

Ձմեռային արձակուրդներն ավարտվեցին. Այսօրվանից դպրոցները վերսկսում են դասերը

Դեկտեմբերի 29-ից մեկնարկած ձմեռային արձակուրդն ավարտվեց: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուսումնական տարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների արձակուրդը նախատեսված էր 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ: Ըստ այդմ՝ բարձր դասարանցիներն այսօրվանից պետք է վերադառնան դասերին: