14.01.2013 14:48

Արմեն Աշոտյան. Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար

Արմեն Աշոտյան. Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվել է դասապրոցեսը:

Հիշեցնում եմ, որ դպրոցներում ԽՍՏԻՎ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը:

Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի: 

Գումարի չափը և գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում:

Այն ծնողները, որոնք իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռքբերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից:

ՀՀ ԿԳՆ "Թեժ գիծը" շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված»: