27.11.2017 13:31

Թուրքիայի փոխվարչապետ. Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը շրջադարձային է

Թուրքիայի փոխվարչապետ. Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը շրջադարձային է

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը երկրի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա ամերիկյան պաշտոնակից Դոնալդ Թրամփի հեռախոսային խոսակցությունը համարում է շրջադարձային կետ ճգնաժամում գտնվող թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ուրբաթ օրը տեղեկացրել էր, որ Թրամփը հեռախոսով Էրդողանին հավաստիացրել է, թե հրահանգել է դադարեցնել ամերիկյան զենքի մատակարարումը սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին, որոնց Անկարան համարում է Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապ ունեցող ահաբեկչական կազմակերպություն:

Դրանից առաջ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել էր նրանում, որ նա սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին օգնում է «ոչ միայն զենքով, այլև անձնակազմով»:

Փոխանցում է ria.ru-ն: