27.11.2017 14:25

Քեմերոն. Ջեքը պիտի մահանար

Քեմերոն. Ջեքը պիտի մահանար

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը վերջին անգամ անդրադարձել է իր «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր հերոսի մահվան թեմային: Հիշեցնենք, որ ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորում էր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն:

Ֆիլմը թողարկվել է 1997 թվականին, եւ այդ պահից սկսված երկրպագուները պարբերաբար քննարկում են այն հարցը, թե արդյո՞ք Ջեքը պիտի մահանար: Ռեժիսորը բազմիցս է անդրադարձել այդ հարցին, սակայն, Vanity Fair-ին տված հարցազրույցում նրան նորից հարցրել են, թե ինչո՞ւ է ԴիԿապրիոյի հերոսը մահանում, եթե այն դռան վրա, որտեղ օվկիանոսում իր փրկությունն էր գտել Քեյթ Ուինսլեթի հերոսուհին (Ռոուս), հանգիստ կարող էր տեղավորվել եւս մեկ մարդ:

«Պատասխանը շատ պարզ է: Սցենարի 147-րդ էջում գրված է, որ Ջեքը մահանում է»,- հայտարարել է Քեմերոնը: Նա նշել է, որ այդպիսին էր իրենց գեղարվեստական ընտրությունը, եւ եթե ԴիԿապրիոյի հերոսը ողջ մնար, ապա ֆիլմի ավարտն «անիմաստ» կդառնար: Քեմերոնը նշել է, որ Ջեքը պիտի մահանար: Բացի այդ, Ջեքի մահվան շուրջ ավելի քան 20 տարի շարունակվող քննարկումները ռեժիսորը որակել է «անհեթեթ»: