14.01.2013 15:13

Փակ է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Փակ է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Հունվարի 14-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Ալավերդու, Դիլիջանի, Վարդենիսի, Սիսիանի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: