27.11.2017 15:30

Մուգաբեն գուցեև մահկանացու է, բայց նրա անունն անմահ է

Մուգաբեն գուցեև մահկանացու է, բայց նրա անունն անմահ է

Զիմբաբվեի կառավարությունը փետրվարի 21-ը՝ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի ծննդյան օրը, հայտարարել է Ռոբերտ Մուգաբեի անվան Երիտասարդության ազգային օր: Նոր նախագահ Էմերսոն Մնանգագվայի համապատասխան հրամանը երկուշաբթի հրապարակվել է կառավարական պաշտոնական թերթում:

Իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը 1986 թ. հիմնադրել է «Փետրվարի 21-ի շարժումը»՝ ի պաշտպանություն Ռոբերտ Մուգաբեի սկզբունքների և քաղաքականության: 2017 թ. օգոստոսին իշխող կուսակցության երիտասարդական թևին հաջողվեց փետրվարի 21-ը հայտարարել պետական տոն: Այսպիսով, Զիմբաբվեի նոր իշխանությունները հաստատել են այն որոշումը, որն ընդունվել է Մուգաբեի օրոք:

Երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել նախկին նախագահի ժամանակների սիմվորլիկայի և անվանումների վրա: Հարարեի միջազգային օդանավակայանը, նախկինի պես, կրում է Ռոբերտ Մուգաբեի անունը, որը նրան տրվել է նոյեմբերի սկզբին: Նախկին նախագահի անունով է անվանակոչված նաև Զիմբաբվեի մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկը:

Փոխանցում է tass.ru-ն: