28.11.2017 03:59

Վագրը փախել է վանդակից ու հարձակվել մարդկանց վրա

Չինական Լինֆեն քաղաքում (Շանսի գավառ) վագրը փախել է վանդակից եւ հարձակվել կրկեսի այցելուների վրա, հայտնում է Shanghaiist-ը:

Վիդեոկադրերում երեւում է, որ հսկա վանդակում, որտեղ գտնվում են նաեւ վարժեցնողները շան եւ արջի հետ, կատաղած վագրը վանդակից դուրս է պրծնում՝ կրկեսի աշխատակիցների հարվածներից հետո: Վարժեցնողները հասցրել են բռնել վագրին, սակայն նա այդ ընթացքում վնասել է երկու երեխայի:

Նոյեմբերի 23-ին ցանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է վագրը կծում թոշակառուին, իսկ հոկտեմբեր ամսին հնդկական Բաններգհատա ազգային պարկում սպիտակ վագրի ձագերը մասնատել են վանդակը մաքրող աշխատակցին: