28.11.2017 11:03

Պայթյուն Յաֆֆայում. Կան զոհեր

Պայթյուն Յաֆֆայում. Կան զոհեր

Երեկ ուշ երեկոյան՝ Թել-Ավիվի արվաձանային հատվածում գտնվող Յաֆֆայում պայթյուն է որոտացել: Times of Israel-ի փոխանցմամբ, չորս մարդ է մահացել, «Հաարեց»-ը նշում է երեք զոհերի մասին: Վիրավորները հինգն են, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Ոստիկանությունը դեռ չի խոսում պայթյունի պատճառների մասին, սակայն, հայտարարել է, որ չի քննարկում ահաբեկչական ակտի տարբերակը:

Հայտնի է, որ պայթյունը որոտացել է շենքում, որտեղ տեղակայված է եղել շինանյութի խանութ: Խանութում քիմական բացիչներ ու ներկեր կային: Պայթյունի ուժգնությունն այնքան մեծ էր, որ շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է: Դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք շենքում այլ անձինք եւս կային: Այժմ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում պայթյունի վայրում: