Լրագրողներն ընդդեմ ահաբեկության

Երեքշաբթի Կահիրեում «Տեղեկատվության և ազատության իրավունք» կարգախոսի ներքո տեղի է ունեցել Եգիպտոսի Լրագրողների միության կազմակերպած ցույցը՝ ի հիշատակ 305 զոհերի՝ Բիր ալ-Աբդայի մզկիթի վրա կատարված հարձակման հետևանքով:
Լրատվամիջոցների տասնյակ աշխատակիցներ ցույցի են եկել դրոշներով և վառվող մոմերով:
«Մենք խորհրդանշական ուղերձ ենք հղում եգիպտացի ժողովրդին այն մասին, որ մենք համախմբված ենք ահաբեկչության դեմ պայքարում: Մենք ավելի կհամախմբվենք և կսատարենք մեր զինված ուժերին այդ պայքարում»,- ասել է մամուլի աշխատակիցների արհմիության ղեկավարը:
Սինայի թերակղզում մզկիթի վրա հարձակումը ծայրահեղականների ամենաարյունալի հարձակումն էր Եգիպտոսի ժամանակակից պատմության ընթացքում: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն հարձակվողների մոտ հայտնաբերվել են «Իսլամական պետության» սև դրոշներ:
Փոխանցում է euronews-ը: