28.11.2017 12:59

Քենիայում մի քանի հազար մարդ չի կարողացել մասնակցել նախագահի երդմնակալությանը

Քենիայում մի քանի հազար մարդ չի կարողացել մասնակցել նախագահի երդմնակալությանը

Քենիայի ոստիկանությունը արցունքնաբեր գազ է կիրառել՝ զսպելու համար մի քանի հազար մարդու, որոնք փորձել են մտնել մարզադաշտ, որտեղ տեղի էր ունենալու Ուհուրու Քենիաթայի երդմնակալության արարողությունը: Քենիաթան կրկնակի քվեարկության արդյունքում հաղթել է նախագահական ընտրություններում, հաղորդել է NTV հեռուստատեսությունը: Մարզադաշտը, որտեղ տեղի է ունենում երդմնակալության արարողությունը, տեղավորում է 60 հազար մարդու:

Քենիայում ընտրությունները տեղի էին ունեցել օգոստոսի 8-ին: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գործող նախագահ Ուհուրու Քենիաթան հավաքել էր ձայների 54,27 %-ը, նրա մրցակիցը՝ Ռաիլա Օդինգան, ստացել է 44,74%  ձայն: Ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո երկրում բողոքի ցույցեր սկսվեցին, որոնց ընթացքում, ԶԼՄ-ների տվյալներով, սպանվեց առնվազն ինը մարդ: Քենիայի ընդդիմությունը իրավապահ մարմինների աշխատակիցներին մեղադրում է ավելի քան 100 մարդու սպանության մեջ: Գերագույն դատարանը, ընդդիմության դիմումի հիման վրա քննելով ընտրությունների արդյունքները, որոշում էր կայացրել այդ ընտրություններն անվավեր ճանաչել և նոր ընտրություններ անցկացնել: Նոր ընտրություններն անցկացվեցին հոկտեմբերի 26-ին: Ընդդիմության առաջնորդ Ռաիլա Օդինգան հրաժարվեց մասնակցել դրանց, և Քենիաթան 98 % ձայներով ընտրվեց նախագահ:

Դատարանի որոշման համաձայն՝ նա ընտրվել է միանգամայն օրինականորեն:

Փոխանցում է ria.ru-ն: