28.11.2017 16:08

Էրդողանը Թրամփի հետ նույն ալիքի վրա էր

Էրդողանը Թրամփի հետ նույն ալիքի վրա էր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցը վերջին ժամանակաշրջանում առաջին զրույցն էր, որի ընթացքում իրենք երկուսն էլ «նույն ալիքի» վրա էին գտնվում: Հաղորդում է Fox News-ը:

Էրդողանը նաեւ հայտարարել է, թե մոտ ժամանակներս շարունակելու է ԱՄՆ նախագահի հետ շփումները: Նրա խոսքերով, ինքը պլանավորում է քննարկել Սիրայի կողմից քրդերին ցուցաբերվող աջակցության, ինչպես նաեւ ազգայնական գործիչ եւ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեության հարցերը:

Ավելի վաղ հայտարարվել է, որ Էրդողանն ու Թրամփը քննարկել են սիրիական հարցը:

Հաղորդում է gazeta.ru-ն: