14.01.2013 16:02

ԱԻՆ. Հունվարի 12-14-ը Լոռու մարզի Նորաշեն-Գոգավան ավտոճանապարհին ձնաբքից դուրս է բերվել մոտ 55 ավտոմեքենա

ԱԻՆ. Հունվարի 12-14-ը Լոռու մարզի Նորաշեն-Գոգավան ավտոճանապարհին ձնաբքից դուրս է բերվել մոտ 55 ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. 

Հունվարի 12-14-ը Լոռու մարզի Նորաշեն-Գոգավան ավտոճանապարհին ձնաբքից դուրս է բերվել մոտ 55 ավտոմեքենա։

ԼՂՀ Սոթք-Նոր Ղարաչինար ավտոճանապարհին Սոթքի ոսկու հանքի «Կամացո» տեսակի թրթուրավոր էքսկավատորի օգնությամբ ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո Վարդենիսի հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 50, իսկ ԼՂՀ ՓԾ Շահումյանի շրջանի հրշեջ-փրկարարները` 12 ավտոմեքենա:

Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհին հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 3 ավտոմեքենա:

Սյունիքի մարզում` Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում) հրշեջ-փրկարարները դուրս են բերել բքի և վատ տեսանելիության պատճառով արգելափակված 10 ավտոմեքենա
Լոռու մարզի Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաներից շուրջ 20 մարդ տեղի ուժերով տեղափոխվել է անվտանգ տարածք:

Շիրակի մարզի Թորոսգյուղ – Գոգհովիտ ավտոճանապարհին հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Ջիպ Չիրոկի» մակնիշի 88TR883 պ/հ (վարորդ` Դավիթ Կարապետյան) ավտոմեքենան:

Երևանի Շրջանցիկ թունելի տարածքում հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 26ՏԼ516 պ/հ ավտոմեքենան: