29.11.2017 13:36

Թուրքիայում 340 զինվորականների ձերբակալության օրդեր է տրվել

Թուրքիայում 340 զինվորականների ձերբակալության օրդեր է տրվել

Թուրքիայի իշխանությունները 360 մարդու ձերբակալության օրդեր են տվել, որոնցից առնվազն 330-ը զինվորականներ են: ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք հիմնականում ՌՕՈՒ ծառայողներ են: Նրանք կասկածվում են Ֆեթհուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապերի մեջ: ԱՄՆ-ում բնակվող իսլամական այդ քարոզչին Անկարան մեղադրում է անցյալ տարվա ամռանը ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպման համար:

Ստամբուլի շրջանում ձերբակալություններն սկսվել են չորեքշաբթի առավոտյան:

Հեղաշրջման փորձի ձախողումից հետո թուրքական իշխանություններն աննախադեպ լայնածավալ գործողություններ են կատարում Գյուլենի կողմնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Մեկուկես տարուց պակաս ժամանակաընթացքում ձերբակալվել է մոտավորապես 50 հազար մարդ, ևս 150 հազար հոգի հեռացվել են աշխատանքից: Զանգվածային զտման են ենթարկվել, մասնավորապես, բանակը, դատական մարմինները, դասախոսներն ու լրագրողները:

Բացի այդ՝ Թուրքիան եռանդագին կերպով գյուլենականների է որոնում արտասահմանում՝ թուրքական սփյուռքի շրջանում, ինչն արդեն բազմիցս լարել է Անկարայի հարաբերություններն այլ երկրների հետ:

Փոխանցում է euronews-ը: