29.11.2017 16:55

Արքայազնը ազատ է արձակվել 1 մլրդ դոլար բյուջե վճարելուց հետո

Արքայազնը ազատ է արձակվել 1 մլրդ դոլար բյուջե վճարելուց հետո

Սաուդյան արքայազն Միթաբ բեն Աբդալլան, որը նախկինում գլխավորում էր Ազգային գվարդիայի նախարարությունը, ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ «ընդունելի համաձայնություն» է կնքել ու բյուջե է փոխանցել ավելի քան 1 մլրդ դոլար: 65-ամյա արքայազնին ազատ են արձակել երեկ:

Նախկինում Աբդուլլան դիտարկվում էր որպես գահի հիմնական հավակնորդ, սակայն նոյեմբերի լույս 5-ի գիշերը ձերբակալվեց Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությամբ, որը ղեկավարում է Մուհամեդ բեն Սելման Ալ Սաուդը:

Ընդհանուր առմամբ, հակակոռուպցիոն նախաձեռնության շրջանակներում ձերբակալվեցին ավելի քան 200 անձինք, որոնցից՝ 11 արքայազն, ինչպես նաեւ գործարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Արքայական տոհմի ներկայացուցիչները ազատազրկվեցին մայրաքաղաք Էր Ռիյադի լավագույն՝ Ritz-Carlton հյուրանոցում, որտեղից մինչ այդ արդեն ազատել էին բոլոր կենվորիներին:

Ըստ որոշ փորձագետների, սակայն, իրականում այս ձերբակալությունների պատճառը ոչ թե կոռուպցիան ու հակակոռուպցիոն պայքարն է, այլ գահաժառանգ արքայազն Ալ Սաուդի իշխանության ամրապնդումը:

The New York Times-ին տված հարցազրույցում Ալ Սաուդը հայտարարել էր, որ ձերբակալվածների մեծ մասը համաձայնել է վճարել ազատ արձակման դիմաց:

Հաղորդում է Lenta.ru-ն: