14.01.2013 16:32

ԵԽԽՎ պատվիրակությունն ընտրություններից առաջ կժամանի Հայաստան

ԵԽԽՎ պատվիրակությունն ընտրություններից առաջ կժամանի Հայաստան

Հինգ անդամներից բաղկացած ԵԽԽՎ պատվիրակությունը Կարլին Վոլդսեթի գլխավորությամբ նախընտրական այցով կժամանեն Երևան՝ 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ընթացող քարոզարշավը գնահատելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից:

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, պատվիրակությունը Հայաստանում հանդիպելու է Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, նախագահի գլխավոր թեկածուների ու խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաև գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի, դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ: