29.11.2017 18:19

Դատարանում թույն խմած գեներալը մահացավ

Դատարանում թույն խմած գեներալը մահացավ

Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի դահլիճում այսօր թույն խմած խորվաթ նախկին գեներալ Սլոբոդան Պրալյակը մահացել է: Գեներալը մահացել է Հաագայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան տեղափոխել էին դատարանի դահլիճում թույնն ընդունելուց անմիջապես հետո:

Հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով HRT Vijesti-ին: