30.11.2017 12:15

ԱՄՆ-ԿԺԴՀ. «Մենք ձեզ կոչնչացնենք»

ԱՄՆ-ԿԺԴՀ. «Մենք ձեզ կոչնչացնենք»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որ արտահերթ կարգով հրավիրվել էր Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումից հետո, ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում հյուսիսկորեկան գործող ռեժիմն ամբողջովին կոչնչացվի:

«Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել Հյուսիսային Կորեայի հետ և հիմա էլ չենք ցանկանում: Բայց եթե պատերազմն սկսվի, ինչը կարող է տեղի ունենալ ագրեսիայի շարունակական գործողությունների պատճառով, ինչպիսին է այն, ինչ մենք տեսանք նախորդ օրը, ապա մի կասկածեք, որ հյուսիսկորեկան ռեժիմն ամբողջությամբ կոչնչացվի»,- հայտարարել է Հեյլին:

Ռուսաստանը ափսոսանք է հայտնել ԿԺԴՀ-ի կողմից փորձարկումներ անցկացնելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ չի ընդունում Փհենյանի՝ դե-ֆակտո միջուկային տերության կարգավիճակ ձեռք բերելու հավակնություններն ու փորձերը:

Փոխանցում է euronews-ը: