30.11.2017 13:14

Արգենտինայում ցմահ ազատազրկվել են ռազմական վարչակարգի 29 կողմնակիցներ

Արգենտինայում ցմահ ազատազրկվել են  ռազմական վարչակարգի 29 կողմնակիցներ

Նոյեմբերի 29-ին Արգենտինայում ավարտվել է 1970-1980-ական թթ. ռազմական դիկտատուրայի կողմնակիցների դատավարությունը, որոնք մեղավոր են ճանաչվել զանգվածային սպանությունների մեջ:

Հինգ տարի տևած բաց դատավարության ընթացքում ներկայացվել են փաստացի ապացույցներ, որ արգենտինացի քաղբանտարկյալներին մահապատժի են ենթարկել՝ նրանց դուրս շպրտելով ինքնաթիռներից: 29 դահիճներ դատապարտվել են ցմահ ազատազրկման:

El Pais թերթն այս դատավարությունն անվանել է երկրի պատմության մեջ ամենախոշորը. մեղադրյալի աթոռին 54 մարդ էր նստած, որոնք մեղադրվում էին 789 քաղաքացիների սպանության մեջ: Ցմահ ազատազրկված 29 հոգուց բացի՝ մյուսները դատապարտվել են 8-ից մինչև 25 տարվա ազատազրման, վեց հոգի արդարացվել են:

Մեղադրյալներից ոչ մեկը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նրանք իրենց գործողություններն արդարացրել են «ռազմական ժամանակներով» և երկիրը «կոմունիստական սպառնալիքից» պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Իրավապաշտպանների տվյալներով՝ Արգենտինայում ռազմական դիկտատուրայի օրոք անհետ կորել են 30 հազար այլախոհներ, մինչդեռ կառավարությունը պաշտոնապես հայտարարում է 9 հազար զոհերի մասին:

Փոխանցում է newsru.com-ը: