30.11.2017 13:58

Լավրով. Ղրիմի թեման մեկընդմիշտ փակված է

Լավրով. Ղրիմի թեման մեկընդմիշտ փակված է

Ղրիմի՝ ՌԴ կազմ մտնելու հարցը փակված է վերջնականապես: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝  իտալական Libero թերթին տված հարցազրույցում:

«Այդ թեման մեկընդմիշտ փակված է: Հիշեցնեմ, որ խոսքը Ղրիմի բնակիչների ազատ, ժողովրդավարական կամարտահայտության մասին է, որոնք արել են իրենց գիտակցված ընտրությունը՝ հօգուտ խաղաղության եւ բարգավաճման»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, թե դա 2014-ին «Ուկրաինայում իրականացված պետական հեղաշրջումից հետո» միակ հնարավոր քայլն էր թերակղզու բնակիչների շահերը պաշտպանելու համար:

«Այսօր ակնհայտ է, որ հանրաքվեի ժամանակ մարդկանց կամարտահայտությունը թույլ է տվել նրանց խուսափել քաղաքացիական պատերազմի արհավիրքներից, այն ամենից, ինչ Կիեւի իշխանությունները արդեն երեք տարի անում են Դոնբասում»,- շարունակել է Լավրովը:
Հաղորդում է ТАСС-ը: