14.01.2013 17:21

«Կարիբյան ծովահենները 5»-ն արդեն սցենարի հեղինակ ունի

«Կարիբյան ծովահենները 5»-ն արդեն սցենարի հեղինակ ունի

«Կարիբյան ծովահենները» շարքի 5-րդ ֆիլմը նկարահանվելու է  «Բռնիր ինձ, թե կարող ես» և «Տերմինալ» ֆիլմերի հեղինակ Ջեֆ Նաթանսոնի սցենարով, գրում է Variety պարբերականը:

Նման որոշում են կայացրել «Դիսնեյ» ընկերությունը, ծովահենների մասին պատմող ֆիլմաշարի պրոդյուսեր Ջերի Բրուքհմայերը և ֆիլմի գլխավոր դերակատար Ջոնի Դեփը:

Ֆիլմի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե արդյոք նոր ֆիլմում կաշխատեն «Կարիբյան ծովահենների» աստղեր Կիրա Նայթլին, Ջեֆրի Ռաշը, Օրլանդո Բլումը և Պենելոպա Քրուսը: