30.11.2017 14:27

Լիտվան երկու միլիոն եվրոյի զենք կփոխանցի Ուկրաինային

Լիտվան երկու միլիոն եվրոյի զենք կփոխանցի Ուկրաինային

Լիտվայի իշխանությունները Ուկրաինային կփոխանցեն այն զենքը, որը նախկինում՝ մինչ ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելը,  օգտագործել է իրենց բանակը, հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարության կայքը:

ՆԱՏՕ-ի կանոնակարգն այլ տրամաչափ է առաջարկում, ուստի փոխանցվող ավտոմատները, գնդացիրները, ականանետները, հակատանկային թնդանոթներն ու զինամթերքը լիտվացի զինվորականներին այլևս պետք չեն:

Փոխանցվող զենքի խմբաքանակը ներառում է ավելի քան յոթ հազար Կալաշնիկովի ինքնաձիգ և դրանց գրեթե 7 միլիոն փամփուշտ, 80-ից ավելի գնդացիր, մի քանի ականանետ, հակատանկային զենք և այլ ռազմական տեխնիկա: Փոխանցվող զենքի արժեքը կազմում է 1,9 մլն եվրո: Ընդ որում՝ դրանք ձեռք բերելիս Լիտվան վճարել է 3 միլիոն եվրոյից ավելի:Կիևը զենքը կստանա անվճար: Այդ կերպ Վիլնյուսն ուզում է հաստատել իր հետևողական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը:

Վիլնյուսում ընդգծել են, որ զենքի փոխանցումը չի խախտում ոչ մի միջազգային համաձայնագիր կամ կոնվենցիա:

Փոխանցում է newsru.com-ը: