30.11.2017 14:41

Զբոսաշրջիկները լքում են Բալին

Զբոսաշրջիկները լքում են Բալին

Արթնացած Ագունգ հրաբխի պատճառով Բալիում արգելափակված տասնյակ հազարավոր զբոսաշրջիկները արդեն կարող են լքել կղզին: Բալիի «Նգուրախ-Ռայ» միջազգային օդանավակայանը մի քանի օր չաշխատելուց հետո վերսկսել է չվերթները, սակայն, դադարից հետո օդային կապը լրջորեն խախտվել է: Ավելի վաղ հրաբխի պատճառով չեղարկվել էին ավելի քան 400 չվերթներ: Այժմ, զբոսաշրջիկները շտապում են լքել կղզին:   

Տեղական իշխանությունները արդեն իսկ տեղի ունեցածի պատճառով լուրջ ֆինանսական կորուստներ են կանխատեսել զբոսաշրջությունից լուրջ եկամուտներ ունեցող կղզում՝ հատկապես Սուրբ Ծննդյան եւ Ամանորյա տոներին ընդառաջ: Ամեն ամիս Բալի է այցելում միջինը 600 հազար զբոսաշրջիկ:

Հիշեցնենք, որ հրաբխի շրջակայքում բնակվում է մոտ 100 հազար մարդ, որոնց հրահանգվել էր հրատապ կերպով լքել իրենց տները: Սակայն ժամանակավոր կացարաններ են տեղափոխվել ընդամենը 40 հազար մարդ:

Հաղորդում է euronews-ը: