30.11.2017 15:57

Մեդվեդեւը Նավալնուն ոչնչություն է անվանել

Մեդվեդեւը Նավալնուն ոչնչություն է անվանել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն անվանել է «ոչնչություն ու սրիկա»: Այդպես է Մեդվեդեւը արձագանքել Նավալնու հակակոռուպցիոն հիմնադրամի կողմից Մեդվեդեւի մասին նկարահանած «Ինքը ձեզ համար Դիմոն չէ» ֆիլմի մասին հարցին, որը ՌԴ վարչապետին տվել են ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:

Մեդվեդեւն ասել է, թե չի ցանկանում ոչինչ ավելացնել ավելի վաղ այդ կապակցությամբ ասածներին: «Ամեն ինչ ասել եմ, ի՞նչը մեկնաբանեմ»,- ասել է Մեդվեդեւը՝ հավելելով, թե «ոչնչություններն ու սրիկաները հույս ունեն, որ իրենց մասին կխոսեն, քանի որ դա ձեռնտու է իրենց»: Մեդվեդեւին հարցրել են, թե ինչո՞ւ ինքը դատի չի տվել Նավալնուն: Վարչապետը հայտարարել է, թե չէր ցանկանում «այդպիսի մարդկանց գովազդել»: «Ինչո՞ւ նրանց գովազդել: Դա անիմաստ է: Եթե նրանք ոչնչություն են, ուրեմն՝ ոչնչություն են»,- հայտարարել է Մեդվեդեւը:

Փոխանցում է lenta.ru-ն: