01.12.2017 12:15

ԶԼՄ. ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնին կարող է փոխարինել ԿՀՎ ղեկավարը

ԶԼՄ. ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնին կարող է փոխարինել ԿՀՎ ղեկավարը

Սպիտակ տանը քննարկում ենԱՄՆ պետքարտուղարին փոխելու ծրագրերը. ՌեքսԹիլերսոնի փոխարեն՝ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ԿՀՎ ղեկավար ՄայքՓոմփեոն, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:

Ինչպես AssociatedPress-ին հաղորդել է ամերիկյան վարչակարգի իր աղբյուրը՝ այդ ծրագիրն առայժմ քննարկման փուլում է, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: Նույն տեղեկությունը հաստատել են նաև NewYorkTimes-ի և VanityFair-ի աղբյուրները:

Վերջերս Թիլերսոնի և Թրամփիմիջև լուրջ տարաձայնություններ են ծագել արտաքին քաղաքականության բնագավառում: Մասնավորապես, նրանք տարբեր կարծիքներ ունեն Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների և Իրանի միջուկային ծրագրի հարցերում:

Փոխանցում է BBC-ն: