01.12.2017 13:15

Բրիտանական մամուլ. ՄԻ-6-ը զգուշացնում է ռուսաստանյան սպառնալիքից

Բրիտանական մամուլ. ՄԻ-6-ը զգուշացնում է ռուսաստանյան սպառնալիքից
Times-ը հոդված է հրապարակել, որի հեղինակը նշում է, թե բրիտանական հակահետախուզությունը վերջապես սկսել է լուրջ վերաբերվել ռուսաստանյան սպառնալիքին: Դա պարզ է դարձել այն բանից հետո, երբ նոյեմբերին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, դեսպանների առջև ելույթ է ունեցել, ինչպես ասվում է բրիտանական կառավարության ամփոփագրում՝ մի բարձրաստիճան պաշտոնյա: Ըստ էության՝ բոլորն էլ գիտեն, որ դա եղել է բրիտանական ՄԻ-6 հակահետախուզության ղեկավար Ալեքս Յանգերը:
Յանգերը նշել է, որ Կրեմլն իրենից ներկայացնում է ժամանակակից սպառնալիքների նմուշ , որ կանգնած է Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների առջև: Ռուսաստանի նպատակն է Արևմուտքի պառակտումը, որտեղ նա խարխլում է հանրության վստահությունն առհասարակ ցանկացած փաստի նկատմամբ:
Ներկայումս հակամարտությունների սովորական պարամետրերը փոփոխվել են: Եթե նախկինում ցանկացած հակամարտության 80 %-ը կազմում էին ռազմական գործողությունները, իսկ 20 %-ը՝ տեղեկատվության վերահսկողությունը, ապա այժմ ամեն ինչ ճիշտ հակառակն է:
Դաշնակիցներին կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի սկսած հիբրիդային պատերազմի դեմ՝ Յանգերը նաև նշել է, որ Կրեմլը կարծում է, թե կարող է գործել անպատիժ, քանի որ Արևմուտքը հաճախ ուղղակի չի արձագանքում Ռուսաստանի սադրանքներին:
Փոխանցում է BBC-ն: