01.12.2017 12:58

Վրաստանի վարչապետի այցը ՀՀ հետաձգվել է

Վրաստանի վարչապետի այցը ՀՀ հետաձգվել է
ԱԳՆ մամլո ծառայությունը փոխանցում է, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
Այցը հետաձգվել է վրացական կողմի խնդրանքով:
Գիորգի Կվիրիկաշվիլիին Հայաստան էր ժամանելու դեկտեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսված էին Կվիրիկաշվիլիի հանդիպումներ Սերժ Սարգսյանի, Արա Բաբլոյանի, Կարեն Կարապետյանի հետ: Նախատեսված էր նաև նրա այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ըստ ԱԳՆ֊ի, այցը կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո։