01.12.2017 15:37

Ճանապարհների վիճակը՝ հետմիջօրեի դրությամբ

Ճանապարհների վիճակը՝ հետմիջօրեի դրությամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: