01.12.2017 16:44

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների 70%-ը տղամարդիկ են

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների 70%-ը տղամարդիկ են

ՄԻԱՎ վարակի 315 նոր դեպք է գրանցվել Հայաստանում 2017 թվականի 11 ամիսների տվյալներով, լրագրողներին հայտնել է ՁԻԱՀ–ի կանխարգելման հայկական կենտրոնի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Վերջին տարիներին ՄԻԱՎ–ի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է 2014–ին (334)։ 2015–ին գրանցվել է 294 նոր դեպք, իսկ 2016-ին՝ 303։

Հայաստանում ՄԻԱՎ վարակի ամենաառաջին դեպքը գրանցվել է 1988–ին։ Մինչ օրս Հայաստանում գրանցված է ՄԻԱՎ վարակակիր 2865 հիվանդ։

Հայաստանում վարակը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով։ Ավելին՝ ՄԻԱՎ վարակի դեպքերի մեծ մասը այս կամ այն կերպ կապված է միգրացիայի հետ. ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող հայերի մոտ 70 տոկոսը եւ նրանց սեռական զուգընկերները վարակվել են Ռուսաստանում արտագնա աշխատանքի ժամանակ։ ՄԻԱՎ–ով ապրող հայաստանցիների 70 տոկոսը տղամարդիկ են։

Այսօր՝ դեկտեմբերի –ին ՄԻԱՎ դեմ պայքարի համաշխարհային օրն է: