04.12.2017 13:18

Ռուսաստանյան Տու-22-ները գրոհել են ԻՊ-ի դիրքերը Դեյր էզ-Զորում

Ռուսաստանյան Տու-22-ները գրոհել են ԻՊ-ի դիրքերը Դեյր էզ-Զորում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ վեց Տու-22 MЗ ռմբարկուներ  ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեյր-էզ-Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների օբյեկտներին: Արդյունքում՝ ոչնչացվել են ռազմամթերքի պահեստները, ահաբեկիչների տեխնիկայի կուտակումները և նրանց հենակետերը:

Կատարելով իրենց առաքելությունը՝ օդանավերը բարեհաջող վերադարձել են օդանավակայան:

Ցամաքային մարտերի, ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում ռազմական հաջողությունների մասին են հաղորդել նաև քրդական ստորաբաժանումները: Ընդ որում, ինչպես նշում են «Սիրիական դեմոկարատական ուժերի» և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» ներկայացուցիչները, Դեր-էզ-Զոր քաղաքի արևելայն արվարձանների ազատագրման հարցում իրենց աջակցել են թե՛ ռուսաստանյան ՌՏՈւ-ն, թե՛ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերը:

Փոխանցում է euronews-ը: