04.12.2017 13:35

«Աչալուրջ ասս». ԿԺԴՀ-ն բողոքում է

«Աչալուրջ ասս». ԿԺԴՀ-ն բողոքում է

Կիրակի օրը ԿԺԴՀ-ն հայտարարել է, թե ամերիկա-հարավկորեական «Աչալուրջ ասս» համատեղ զորավարժությունները, որ անցկացվելու են երկուշաբթիից մինչև ուրբաթ, վտանգավոր սադրանք են, որ տարածաշրջանը հասցնում են միջուկային պատերազմի սահմանին: Փհենյանի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ թերակղզու մոտ բալիստիկ հրթիռներով ԱՄՆ ավիակիրների տեղակայումը ցույց է տալիս, թե «ովքեր են միջուկային պատերազմի իսկական ֆանատները»:

Մինչդեռ կիրակի օրը տված հարցազրույցում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմաստերը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն լուրջ սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի համար:

Նոյեմբերի 29-ին Փհենյանն իրականացրեց «Խվանսոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը, որը, տեսականորեն, ընդունակ է միջուկային լիցքը հասցնել ԱՄՆ ցանկացած կետ, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Վաշինգտոն: Ի պատասխան՝ ԱՄՆ իշխանություններն սկսեցին արևմտյան ափում տեղ փնտրել՝ հակահրթիռային պաշտպանության նոր օբյեկտներ տեղակայելու համար:

Փոխանցում է euronews-ը: