04.12.2017 15:01

Ուկրաինացի հեռուստալրագրողը «Ադամանդե ձեռք» անունով կուսակցություն է գրանցելու

Ուկրաինացի հեռուստալրագրողը «Ադամանդե ձեռք» անունով կուսակցություն է գրանցելու

Ուկրաինացի հեռուստալրագրող Ալեքսեյ Դուրնևը հայտարարել է «Ադամանդե ձեռք» անունով սեփական քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին: Նա այդ լուրը հաղորդել է facebook-յան իր էջում:

Դուրնևն ընդգծել է, որ քաղաքական նոր ուժի հիմնական խնդիրն է լինելու Ուկրաինայում օրենքների պաշտպանության հսկողությունը, մաքսանենգների հետապնդումը և հասարակական կարգի պահպանությունը:

Հեռուստահաղորդավարը նշել է, որ լրացուցիչ կներկայացնի կուսակցությանն անդամագրվելու կարգը:

Սոցցանցի օգտատերերը հումորով են ընդունել Դուրնևի հայտարարությունը՝ գնահատելով հղումը Լեոնիդ Գայդայի նույնանուն կինոկատակերգությանը և հիշելով նշանավոր ասույթներ ֆիլմից: Սակայն ոմանք պաշտպանել են հեռուստալրագրողի մտահղացումը և հայտարարել են, որ պատրաստ են անդամակցել նրա կուսակցությանը:

Փոխանցում է ria.ru-ն: