04.12.2017 16:44

Ջաբարով. ՄԱԿ ԱԽ-ն պետք է ԱՄՆ-ին հորդորի դադարեցնել զորավարժությունները

Ջաբարով. ՄԱԿ ԱԽ-ն պետք է ԱՄՆ-ին հորդորի դադարեցնել զորավարժությունները

ՄԱԿ ԱԽ-ն պետք է կոչ անի ԱՄՆ-ին դադարեցնել զորավարժությունները, որոնք Կորեական թերակղզու շուրջ լարվածության բարձրացման գործոն են հանդիսանում: Զուգահեռաբար՝ ԿԺԴՀ-ն պետք է դադարեցնի իր հրթիռային փորձարկումները՝ թեկուզ բանակցությունների առաջին փուլն անցկացնելու  համար, РИА Новости-ին այսօր հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխխոսնակ Վլադիմիր Ջաբարովը:

Սենատորի կարծիքով՝ Վաշինգտոնի և Սեուլի համատեղ զորավարժությունները «հերթական սադրանքն են, կարծես նրանք հատուկ սպասում են, թե ով պետք է առաջինը սեղմի «ձգանը», ինչը ԿԺԴՀ-ին կդրդի պատասխան քայլեր ձեռնարկել: Օրենսդիրը տարակուսանք է հայտնել, թե ինչ բանակցությունների մասին կարելի է խոսել, երբ զորավարժություններ են անցկացվում: «Հարավային Կորեան էլ է հետաքրքիր. նա կարող էր ասել ԱՄՆ-ին, որ չի ուզում զորավարժություններ անցկացնել, բայց Սեուլը կուրորեն հետևում է ԱՄՆ-ի հրահանգներին: Մինչդեռ ռազմական հակամարտության դեպքում նրանք առաջինն են տուժելու»:

Ջաբարովը նաև նշել է, որ Կորեական թերակղզում անկայուն, ոչ միանշանակ իրադրությունը կարող է բացասաբար ազդել Օլիմպիական խաղերի անցկացման վրա, որոնք եկող տարվա ձմռանը կայանալու են Հարավային Կորեայում:

Փոխանցում է ria.ru-ն: