04.12.2017 17:13

NewsOne-ի սեփականատերը մտադիր է դիմել ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությանը

NewsOne-ի սեփականատերը մտադիր է դիմել ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությանը

Ուկրաինայի գերագույն ռադայի անկախ պատգամավոր Եվգենի Մուրաևը հայտարարել է, որ մտադիր է դիմել եվրահանձնակատարներին և ԱՄՆ պետքարտուղարությանը՝ արմատականների կողմից իրեն պատկանող NewsOne հեռուստատեսությունն արգելափակելու կապակցությամբ:

Կիրակի երեկոյան բալակլավաներ կրող անհայտ անձինք արգելափակել են ուկրաինական NewsOne հեռուստատեսության շենքը Կիևում: Նրանք պարզաբանել են, որ համաձայն չեն հեռուստատեսության քաղաքականությանը, և պահանջել են, որ Մուրաևը ներողություն խնդրի, որովհետև «եվրամայդանն» անվանել էր «պետական հեղաշրջում»:

Մուրաևը նաև հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում հեռուստատեսության շենքի մոտ, ամենից լավ է ցույց տալիս Ուկրաինայում «խոսքի ազատությունը և դեմոկրատիան»:

Ավելի վաղ Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն հայտարարել է, որ NewsOne հեռուստատեսության արգելափակումը գնահատում է որպես ճնշում ԶԼՄ-ների նկատմամբ և սպառնալիք լրագրողների ֆիզիկական անվտանգության հանդեպ:

Փոխանցում է ria.ru-ն: