04.12.2017 18:41

Ձախ շրջադարձի նախկին գծանշումները «հաշիվ չեն». ՃՈ

Ձախ շրջադարձի նախկին գծանշումները «հաշիվ չեն». ՃՈ

Վերջին շրջանում Երևան քաղաքի մի շարք փողոցներում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու գործընթացով պայմանավորված` կատարվել են նոր գծանշումներ, սակայն որոշ վայրերում դեռևս տեսանելի են նախկին չգործող գծանշումները, տեղեկացնու է Ճանապարհային ոստիկանությունը:

Այդ վայրերում նախկին գծանշումների պատճառով թույլ տրված խախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվում: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ, այն դեպքում, եթե իրավախախտում թույլ տալու պատճառ կհանդիսանան նախկին գծանշումները, վարորդները կարող են կապի ցանկացած միջոցով տեղեկացնել Ճանապարհային ոստիկանությանը: