04.12.2017 19:24

Բալթյան երկրները Եվրոպայում ամենաշատն են ծախսում ալկոհոլի վրա

Բալթյան երկրները Եվրոպայում ամենաշատն են ծախսում ալկոհոլի վրա

Եվրոպայում ամենաշատը ոգելից խմիչքի վրա գումար են ծախսում Մերձբալթյան երկրները: Ըստ Eurostat գործակալության տվյալների, 2016-ին եվրոպացիները ոգելից խմիչքների վրա ծախսել են 130 միլիարդ եվրո։ Սպառողական ծախսերում ոգելիցի մասնաբաժինը Եվրոպայում հասել է միջինը 1․6 տոկոսի։

Վարկանիշի առաջատարը Էստոնիան է, որտեղ անցած տարի քաղաքացիների սպառողական ծախսերի 5․6 տոկոսը բաժին է ընկել ալկոհոլին։ Հաջորդիվ Լատվիան ու Լիտվան են՝ 4․8 ու 4․2 տոկոսով։

Բալթիկայի մերձավոր հարեւանները՝  Լեհաստանն ու Չեխիան կիսել են չորրորդ ու հինգերորդ տեղերը՝ ոգելիցի վրա այդ երկրների բնակիչները ծախսում են եկամուտների 3․6 տոկոսը։ Ամենից քիչ՝ ընդամենը 0․9 տոկոս, ոգելիցի վրա ծախսում են իսպանացիները: