04.12.2017 21:04

Դպրոցում երեխայի թարթիչները կտրելու դեպքով գործ է հարուցվել

Դպրոցում երեխայի թարթիչները կտրելու դեպքով գործ է հարուցվել

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտներից մեկի թարթիչները կտրելու վերաբերյալ մոր հաղորդման հիման վրա կատարված հետաքննության արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Քրեական օրենսգրքի 119 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ 7-ամյա երեխայի մայրն ավելի վաղ հայտարարել էր, որ դասընկերներն իր երեխային տարել են զուգարան, կապել ձեռքերը, նրանցից մեկն էլ կտրել է թարթիչները: Դպրոցի ներկայացուցիչները, սակայն, հերքել են մոր վարկածը, նշելով, որ երեխան հարուստ երեւակայություն ունի: