05.12.2017 11:45

Թրամփը կրկին զայրացնում է Մերձավոր Արևելքին

Թրամփը կրկին զայրացնում է Մերձավոր Արևելքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ կարող է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, ինչը, հնրավոր է, նոր հակամարտություն առաջ բերի տարածաշրջանում: ԱՄՆ-ի պլաններին ի պատասխան՝ աճում է դժգոհությունն արաբական աշխարհում:

Իր ելույթում Դոնալդ Թրամփը, ըստ կանխատեսումների, հերթական անգամ կհետաձգի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվում է Երուսաղեմ:

Պաղեստինցիները, Արաբական երկրների լիգայի ղեկավարը, ինչպես նաև Թուրքիայի և Հորդանանի առաջնորդները նախազգուշացրել են նման որոշման հնարավոր հետևանքների մասին:

Երուսաղեմի կարգավիճակը Իսրայելի և նրա արաբական հարևանների հարաբերություններում ամենասուր հարցերից մեկն է:

Իսրայելի կառավարությունը հրապարակային որևէ հայտարարություն չի արել Թրամփի կողմից ականկալվող հայտարարության մասին: Երկուշաբթի ավարտվել է այն ժամկետը, երբ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ չտեղափոխելու հրամանագիրը պետք է ստորագրվի նախագահի կողմից: Ամերիկյան բոլոր նախագահները, այդ թվում՝ Թրամփը, այդ փաստաթուղթը ստորագրում են վեց ամիսը մեկ, սկսած այն ժամանակվանից, երբ 1995 թ. կոնգրեսը որոշում կայացրեց դեսպանատունը տեղափոխելու վերաբերյալ:

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս խոստացել է տեղափոխել դեսպանատունը: Որոշ տվյալների համաձայն՝ չորեքշաբթի Թրամփը հայտարարելու է, որ Վաշինգտոնը պաշտոնապես Երեւսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաքը, սակայն կրկին կհետաձգի դեսպանատան տեղափոխությունը:

Փոխանցում է BBC-ն: