05.12.2017 12:17

Սաակաշվիլին բարձրացել է տանիք ու սպառնացել, որ ցած կնետվի

Սաակաշվիլին բարձրացել է տանիք ու սպառնացել, որ ցած կնետվի

Կիևում ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդել են նրա զինակիցները:

«Նրան բռնեցին տանիքի վրա»,- տեղեկացրել է Սաակաշվիլիի տան մոտ հավաքված զինակիցներից մեկը: «Թե հիմա նա որտեղ է՝ մենք տեղյակ չենք, բնակարանո՞ւմ է, թե՞ մեկ այլ ճանապարհով դուրս են բերել՝ չգիտենք… »:

Այսօր առավոտյան Սաակաշվիլիի բնակարան են եկել խուզարկության նպատակով: Դրանից հետո նա բարձրացել է ութհարկանի շենքի տանիքը և սպառնացել, որ ցած կնետվի, «եթե իրեն ձեռք տան», փոխանցել է TCH-ը:

Հաղորդում են, որ խուզարկությունը կապված է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի կողմից  Սաակաշվիլիի մասնակցությամբ բողոքի ակցիաների ֆինանսվորման հետ:

Փոխանցում է ria.ru-ն: