05.12.2017 12:38

Ընտրություններից հետո Սոբչակը կուսակցություն կձևավորի

Ընտրություններից հետո Սոբչակը  կուսակցություն կձևավորի

Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, որ հայտարարել է 2018 թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններում մասնակցելու իր մտադրության մասին, տեղեկացրել է, որ ընտրություններից հետո նախատեսում է ստեղծել քաղաքական կուսակցություն:

«Իմ դերը մի մարդու դեր է, որն ինչ-որ արդյունք ցույց կտա «բոլորին դեմ» տողով, ապա կարող է ձևավորել մեծ մի շարժում, կուսակցություն, որն այնուհետև կարող է մասնակցել դումայի ընտրություններին: Մի շարժում, որն այսքան երկար ժամանակ չի եղել Ռուսաստանում»,- ասել է նա Дождь հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Սոբչակը հավելել է, թե այն աջակցությունը, որն ինքն ակնկալում է ստանալ այս ընտրություններում, կարող է «աջակողմյան խոշոր շարժման ելակետ դառնալ:

Հերթական նախագահական ընտրություններն անցկացվելու են 2018 թ. մարտին, նախընտրական քարոզարշավը մեկնարկում է 2017-ի դեկտեմբերին: Սոբչակը ներկայանում է որպես թեկնածու «բոլորին դեմ»:

Փոխանցում է ria.ru-ն: