05.12.2017 13:00

Սահակաշվիլիի կողմնակիցները օղակել են ոստիկանական միկրոավտոբուսը

Սահակաշվիլիի կողմնակիցները օղակել են ոստիկանական միկրոավտոբուսը

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները քաղաքական գործչի ձերբակալությունից հետո ձեռնամարտի են բռնվել ուժայինների հետ:

Նշվում է, որ ակտիվիստները արգելափակել են ոստիկանական այն միկրոավտոբուսի ճանապարհը, որի մեջ գտնվում է Սահակաշվիլին: Ակտիվիստները զուգահեռաբար նաեւ վանկարկում են «ամոթ» եւ «Պոռոշենկո՝ ֆաշիստ»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Սահակաշվիլիի բնակարան էին եկել խուզարկության նպատակով: Դրանից հետո նա բարձրացել էր ութհարկանի շենքի տանիքը եւ սպառնացել, որ ցած կնետվի, «եթե իրեն ձեռք տան»: Դրանից հետո Սահակաշվիլիին, այդուհանդերձ, ձերբակալել են:

Փաստաբան Պավել Բոգոմազովը հայտարարել է, որ քաղաքական գործչին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար: Նշվում է նաեւ, որ Կիեւում Սահակաշվիլիի կողմից կազմակերպած ցույցերը ֆինանսավորում էին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները:

Հաղորդում է Lenta.ru-ն: