05.12.2017 13:31

Time. Ընթերցողների կարծիքով՝ ո՞վ է այս «Տարվա մարդը»

Time. Ընթերցողների կարծիքով՝ ո՞վ է այս «Տարվա մարդը»

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը դարձել է «Տարվա մարդ-2017»՝ Time ամսագրի ընթերցողների օնլայն-քվեարկության արդյունքերով:

Արքայազնի օգտին քվեարկել է լսարանի 24 %-ը:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը գլխավորում է նոյեմբերի 4-ին ստեղծված՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը: Ստեղծման հենց հաջորդ օրը նա հրահանգել է ձերբակալել իշխող ընտանիքի 11 անդամների և ավելի քան քառասուն հանրահայտ պետական գործիչների, ազդեցիկ նախկին պաշտոնյաների և գործարարների՝ փողերի լվացման,  անձնական շահերից ելնելով՝ ծառայողական դիրքի չարաշահման, գոյություն չունեցող գործարքների և կաշառք ստանալու համար:

Երկրորդ տեղում MeToo («Ես նույնպես») շարժման մասնակիցներն են: Սոցիալական ցանցերի այս օգտատերերը, որոնք պատմել են, թե ինչպես են դարձել սեռական բռնության զոհ, ստացել են ամսագրի ընթերցողների ձայների 6 %-ը:

Երրորդ տեղը՝ 5 %-ով, կիսել են ամերիկյան ֆուտբոլի խաղացող Քոլին Կապերնիկը, «Ռուսաստանի գործով» ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը և «Երազողները» (Dreamers)՝ այն երիտասարդները, որոնց  ԱՄՆ են բերել անլեգալ այստեղ ժամանած  իրենց ծնողները:

Անցյալ տարի ընթերցողնեի քվեարկության արդյունքում «Տարվա մարդ» էր դարձել  Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ամսագրի ընթերցողների ընտրությունը, որպես կանոն, չի համընկնում խմբագրության կարծիքին:

Փոխանցում է ria.ru-ն: