05.12.2017 14:01

Կատալոնացի վեց քաղաքական գործիչներ գրավի դիմաց ազատ են արձկավել

Կատալոնացի վեց քաղաքական գործիչներ գրավի դիմաց ազատ են արձկավել

Կատալոնիայի կառավարության վեց նախկին անդամներ Իսպանիայի գերագույն դատարանի կողմից 100 հազար եվրո գրավի դիմաց ազատ են արձակվել: Նրանց կողմնակիցները դիմավորել են ծափողջույններով  և վանկարկումներով՝ «Դուք մենակ չեք, մենք ձեզ հետ ենք»:

Դատարանը որոշել է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նրանց փախուստի հավանականությունը նվազագույնն է:

Մյուս չորս քաղաքական գործիչները, այդ թվում՝ կառավարության նախկին նախագահ Օրիոլ Ժունկերասը, ներքին գործերի գծով նախկին խորհրդական Ժոակիմ Ֆորնը և երկու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ժորդի Սանչեսը և Ժորդի Կուիշարը, դեռ կալանքի տակ են: Դատարանի որոշմամբ՝ մեծ է վտանգը, որ այդ «քառյակը կարող է վերականգնել հանցավոր անջատական գործունեությունը»:

Փոխանցում է euronews-ը: